Իրանի միջուկային հարցով բանակցությունները կրկին երկարաձգվել են, այս անգամ՝ անորոշ ժամանակով
Իրանը միջուկային հարցով բանակցությունները երկարաձգելու առաջարկ չի արել, սակայն նաև դեմ չի եղել դրան, հայտարարել է Իրանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է Ria Novosti-ն:
Նշենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ այն մասին, որ բանակցությունների ներկայիս փուլը երկարաձգվում է անորոշ ժամանակով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ կողմերը շտապելու մտադրություն չունեն և կաշխատեն համապարփակ համաձայնագրի մշակման վրա: Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ այդ գործընթացը չի կարող հարատև լինել:
Վելայաթին էլ արձագանքել է Քերրիի հայտարարությանը՝ ասելով, որ նման հայտարարությունները խոսում են Իրանի դեմ ԱՄՆ-ի հոգեբանական պատերազմի մասին, և ամերիկյան կողմը ցանկացած պահի կարող է լքել բանակցությունների սենյակը, իսկ Իրանը կշարունակի դրանք: