17240 դիտում
22:09 09-07-2015
Վանաձորում երթուղայինի վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մարդատար ГАЗель-ի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորույթամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի շտապօգնության մի քանի բրիգադներ:
Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Վթարից հետո կարճ ժամանակում ժամանել են նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները ` աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ, ով վթարի վայրից մեկնել է Վանաձորի բժշկական կենտրոն` պարզելու վիրավորների առողջական վիճակը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության կտրուկ վատացումը, ինչի պատճառով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի ունեցել վթարը:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
22:09 18-05-2014
Փոլ Մակկարտնին ինքնազգացողության վատացման պատճառով Տոկիոյում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարել
10887 դիտում
11:40 30-05-2019
Մոսկվայից Յակուտսկ թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հայաստանցի ուղևորի ինքնազգացողության վատացման պատճառով