Բարբարա Սթրեյզանդը` Քըրք Քըրքորյանի մասին
Լեգենդար երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն իր խոհերն է հայտնել նշանավոր հայազգի գործարար Քըրք Քըրքորյանի մասին:
«Տարիներ շարունակ Քըրքորյանը եղել է առատաձեռնության չափանիշ: Հազվադեպ է իր արածի համար ուշադրություն կամ ճանաչում ակնկալել: Երկար տարիներ նրա աջակցությամբ իմ հիմնադրամը պայքարել է ՁԻԱՀ-ի դեմ, կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար: 2013թ-ին Քըրքորյանը ինձ միացել է նաև կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում: Եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր: Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան»,- Facebook-ի իր էջում գրել է դերասնաուհին: