211652_close_icon
views-count7032 դիտում article-date 11:54 04-07-2014

Զինծառայողի մայրը, ով որդուց բացի, էլ ոչ ոք չուներ, չի կարողանում հաղթահարել որդու կորուստը. նրա վիճակն օր-օրի վատանում է

Հունիսի 5-ին Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից զոհված 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանի մոր առողջական վիճակը որդու կորստից հետո էլ ավելի է սրվել. նա չի կարողանում հաղթահարել միակ զավակի կորուստը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը: Գյուղապետը պատմեց, որ Արարատի մարզպետն էլ է տեղյակ այդ մասին և առաջարկել է ուղարկել զոհված զինծառայողի մորն առողջարան, սակայն նա դեռ չի համաձայնվում: Գյուղապետը նաեւ նշեց, որ Բորիսի մայրը բոլորի ուշադրության կենտրոնում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի նա իրեն միայնակ չզգա: «Գումարով էլ ենք օգնում: Թաղման ծախսերը պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հոգաց, գյուղապետարանը 300 հազար դրամ փոխանցեց: Մարզպետն էլ է օգնել: Այդ կինը նաեւ մեր դպրոցի մաքրությամբ է զբաղվում»,- նշեց Կարեն Ղազարյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն ամիսներ առաջ էր կորցրել հորը, ապրում էր վատառողջ մոր հետ եւ ընտանիքի միակ զավակն էր: Բորիսը նաեւ սիրած աղջիկ է ունեցել եւ պատրաստվում էր ամուսնանալ: «Նա 1 տարի է, որ պայմանագրային զինծառայության էր անցել: Այն պոստը, որտեղ ծառայում էր, շատ վտանգավոր է. «գազան պոստեր» են ասում: Մի քանի օր առաջ էլ այս սարի գրավման օրն էր, եւ հավանաբար դրանով պայմանավորված է թշնամին այդ քայլին դիմել: Շատ խելոք, համեստ, լավ տղա էր»,- մեզ հետ զրույցում պատմել էր գյուղապետը: Իսկ Հակառակորդի գնդակից նույն օրը սպանված մյուս զինծառայողի` Անդրանիկ Եղոյանի հարազատները, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նա սպանությունից 5 օր առաջ էր դարձել 26 տարեկան: Ամուսնացած էր եւ ուներ 1 որդի: Նա մահացել է եղբոր ձեռքերի մեջ, ով եւս զինծառայող է: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ հունիսի 5-ին Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել: Նրանցից մեկը 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն է, ով Արարատ քաղաքի բնակիչ է, իսկ մյուս զինծառայողը 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանն է: Միջադեպը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Նմանատիպ նյութեր