«Թուրքական ավիաուղիներ»-ի 2 օդանավեր արտակարգ վայրէջք են կատարել
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հարկադիր վայրէջք են կատարել «Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող 2 ուղևորատար ինքնաթիռներ, հաղորդել է Kanal 7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Օդանավերից մեկն իրականացնում էր Ստամբուլ-Բուրկինա, իսկ մյուսը՝ Ստամբուլ-Էրբիլ չվերթը:
Նախօրեին էլ Բանգկոկից Ստամբուլ չվերթն իրականացնող կրկին նույն ընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի օդանավակայանում, քանի որ օդանավի զուգարաններից մեկի հայելու վրա հայտնաբերվել էր շրթներկով կատարված ռումբի առկայության մասին գրառում: Անմիջապես տարհանվել էին բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, այնուհետ կատարվել էր ստուգում: