23718 դիտում
02:00 04-07-2015
Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 01-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Այսօր՝ հուլիսի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում ВАЗ 2101 մակնիշի 34 QR 231 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատարներ Արմեն Պողոսյանի և Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Թալինի փրկարական ջոկատի 1-ին խմբի աշխատակիցները հերթափոխի պետ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Թալինի քննչական բաժնի քննիչ Արգիշտի Քոթանջյանը ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան ամբողջովին բարձված է եղել գյուղմթերքով և հավանաբար մահացածն ու վիրավորը իրենց արդար քրտինքով ապրող մարդիկ են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
***
13:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Մարատ Մանասյանը, իսկ վթարի հետևանքով մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Վաղինակ Սարոյանը: Վերջինս ամուսնալուծված էր, ուներ 1 անչափահաս երեխա, և նրա կինը երեխայի հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ վարորդ Մ. Մանասյանը 3 անչափահաս երեխաների հայր է:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+