211652_close_icon
views-count96849 դիտում article-date 10:37 30-07-2017

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. ճակատ-ճակատի բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. կան 1 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը Գյումրիի նախկին փոխքաղաքապետի որդին է, ում ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Լանջիկի ոլորաններում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 25-ամյա Գրիգոր Մալխասյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 37 ML 777 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ 34-ամյա Արթուր Մանուկյանի վարած Mercedes մակինշի 34 TD 443 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը Գյումրիի բժշկական կենտրոն, մեկը՝ Թալինի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժշկական կենտրոնում Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը մահացել է: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները մեծ դժվարությամբ են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենաներից: Դեպքի վայրում հավաքաված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Վիրավորներին հվանդանոց են ուղեկցել Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ վթարի ականատեսի պատմածով, մեղավորը եղել է Chevrolet-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ճակատ-ճակատի բախվել դեպի Գյումրի ընթացող Mercedes-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 մանկահասակ երեխա, և Mercedes-ը շահագործվում էր որպես տաքսի: Իսկ Գ. Մալխասյանը Գյումրիի նախկին փոխքաղաքապետի որդին է, ում հայրն ու եղբայրը փաստաբաններ են, ինքն էլ մասնագիտությամբ ճարտարագետ է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով ՃՈ ծառայողներն ու Թալինի ոստիկանները տեղափոխեցին Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Chevrolet-ի մեջ հատյնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր