115848 դիտում
00:17 15-06-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Volkswagen Touareg-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կա 3 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 77 QN 377 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 986 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, 3 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը Հրազդանի, երկուսը Սևանի բժշկական կենտրոններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Նույն օպերատիվությամբ են գործել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր դադարեցրել են կողաշրջված Opel-ի գազի արտահոսքը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքները, քանի որ որոշ հատվածներում կար արյան հետքեր:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում մի քանի քննիչներ աշխատանքներ են կատարում այս պահին: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի ավագ քննիչԴավիթ Շահբազյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Volkswagen Touareg-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս մեծ արագությամբ բախվել է Opel-ին ինչի հետևանքով Opel-ի վարորդը, որը տաքսի ծառայությունում է աշխատում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, բախվել է ճանապարհի երկաթբետոնե մի քանի սյուների տապալել այն և կողաշրջվել:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)