211652_close_icon
views-count26136 դիտում article-date 01:05 09-05-2014

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. BMW X5-ը գլխիվայր շրջվել է. կա 3 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում: BMW X5 մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մահացել են, 1 հոգի տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Մահացածները 2 տղա են և 1 աղջիկ: Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում է նաև ոստիկանության Թալինի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Վթարի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին տեղեկություններ է հաղորդում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր