4013 դիտում
00:16 03-07-2015
41-ամյա տղամարդը պնդում է, որ Արցախում էլ կարող են մարդուն դանակահարել ու անպատիժ մնալ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը էլեկտրոնային նամակ է ստացել 3-րդ կարգի հաշմանդամ, 1991-94 թվականներին Ղարաբաղում կռված, Արիության մեդալով պարգևատրված, 41-ամյա Էրիկ Արզումանյանից, որը ներկայացնում ենք ստորև.
«Հունիսի 19-ին ԼՂՀ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցով իմ Volkswagen Vento-ով 40 կմ/ժ արագությամբ ընթանում էի Մարտունու շրջբաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Գրիգորյանին պատկանող խանութի կողքով, երբ նկատեցի խանութի մոտ կայանած նրա որդու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Խանութի բակում կանգնած էին ոստիկանապետն ու նրա որդին` Հայկ Գրիգորյանը:
Քիչ հետո, հասնելով քաղաքի կենտրոն` ես հեռախոսազանգ ստացա Հայկից, որում նա դժգոհեց, որ նրա Mercedes-ի վրա փոշի է նստել իմ վարելուց: Ես պատասխանեցի, որ շտապում եմ, սակայն Հայկ Գրիգորյանը առաջարկեց հանդիպել քաղաքում և ընկերոջ` Արմենի հետ շուտով մեքենայով մոտեցան ինձ:
Նրանք առաջարկեցին քաղաքից դուրս հանդիպել և խոսել այս թեմայով: Ես ասացի, որ կգամ: Ես վերցրեցի իմ բարեկամ Ռաֆիկին և համաձայնեցված վայրում հանդիպեցինք:
Մեր խոսակցությունը չստացվեց և Հայկը հարվածեց ինձ: Բարեկամս փորձում էր միջամտել, սակայն նրա ընկեր Արմենը սկսեց ինձ հետ կռվել և երբ մենք հայտնվեցինք գետնին` Հայկն այդ պահին դանակով հարվածներ հասցրեց ինձ: Նա 3 անգամ հարվածեց ոտքիս, ինչից հետո ես փորձեցի խլել նրանից դանակը, բայց նա այս անգամ էլ հարվածեց աջ ձեռքիս և ևս 3 անգամ` դեմքիս:
Այդ ամենից հետո նրանք նստեցին մեքենան և փախուստի դիմեցին:
Իմ բարեկամ Ռաֆիկը կապեց արյունահոսող վերքով ձեռքս և մենք շտապեցինք հիվանդանոց:
Մարտունի քաղաքի կենտրոնում` հիվանդանոցի ճանապարհին, Հայկը լուսակիրի տակ իր Mercedes-ով փակեց ճանապարհը, որպեսզի չկարողանանք հասնել հիվանդանոց. նա քաջ տեղյակ էր, որ ես արյունահոսող վերքեր ունեմ:
Ես մեքենայով հարվածեցի նրա մեքենային և բացեցի դեպի հիվանդանոց տանող ճանապարհը:
Մինչ այսօր Հայկ Գրիգորյանը ազատության մեջ է»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է, որ սույն թվի հունիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Գրիգորյանը ազատվել է ոստիկանության համակարգից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել մյուս կողմի տեսակետը` նշված միջադեպի շուրջ:
Նմանատիպ նյութեր
62721 դիտում
21:42 04-10-2018
Հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ. Արփինե Հովհաննիսյանն հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն
2584 դիտում
10:39 19-12-2019
Դիակների վրայով նպատակներիդ հասնելը չի կարող անպատիժ մնալ․ «Առավոտ»