1875 դիտում
14:45 02-07-2015
Հայաստանում բողոքի ակցիաները փորձում են քաղաքականացնել. Սերգեյ Լավրով
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումից հետո սկսված բողոքի ակցիաները բացառապես տնտեսական բնույթ են կրում, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Շատ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը՝ ազգային օրակարգի ձևավորման հարցում, այդ թվում՝ պրիզմայի միջոցով, այսպես կոչված, խաղաղ ակցիաներին, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ:
Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել ծաղկային հեղափոխությունները՝ Ուկրաինայում՝ Մայդանը և Հայաստանի ներկայիս իրադարձությունները: Կա դրանք հակակառավարական տրամադրություններ սրելու գայթակղություն, չնայած այդ իրադարձությունները խիստ տնտեսական են, սակայն կարծես թե ինչ-որ մեկին օգտակար է թվում ավելի հեռուն գնալը և այդ գործընթացները քաղաքական ուղով զարգացնելը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը БРИКС-ի ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
15:33 21-01-2015
Գյումրիի ողբերգությունը փորձում են քաղաքականացնել. Ս. Լավրով
1306 դիտում
11:53 24-01-2015
Անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել. Ա. Բադալյան. 168 Ժամ
3518 դիտում
22:46 01-08-2019
Պավլիկ Մանուկյանի շահը․ ինչու քաղաքականացնել վանդալիզմը. armday.am
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1540 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ