Սերժ Սարգսյանի որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել Բաղրամյան պողոտայում, բայց ցուցարարները չեղարկում են պահանջում. Վլադիմիր Գասպարյանը եւս պողոտայում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էլէկտրաէներգիայի թանկացման որոշումը հստակ պետք է չեղարկվի:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին հայտարարեցին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգայի թանկացման դեմ բողոքի ցույցի համակարգող անդամները՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ կառավարությունը իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման ամբողջ բեռը` մինչև աուդիտ անցկացվի:
Այդ պահին պողոտա այցելեց նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների դիտարկմանը, թե ցուցարարները չեղարկում են պահանջում, նա պատասխանեց. «Սա ընկալման խնդիր է: Ամեն ինչ քայլերով է արվում: Մի քանի ամիս հետո ավելի մեծ հաջողություն կունենանք, երբ գնենք ՀԷՑ-ը»:
Լրագրողի հարցին, թե այսօր պետք է ազատե՞ն հրապարակը, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այսօր կուրախանան, հետո միայն կազատեն»:
Անդրադառնալով օրեր առաջ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը՝ ոստիկանապետն ինքը հարցրեց. «Դեռ ի՞նչ է նշանակում ուժ կիրառել»:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի