211652_close_icon
views-count12396 դիտում article-date 20:11 30-06-2015

Երևանում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը. առաքիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Յան Ռայնիս 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Սևակ Մելքոնյանի վարած Lexus մակնիշի 71 ՏZ 777 համարանիշի և 27-ամյա Անդրանիկ Սահակյանի վարած Volkswagen մակնիշի 195 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Վարդան Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Ա. Սահակյանը աշխատում է «Սովրանտ» ՍՊԸ-ում` որպես վարորդ -առաքիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Խաչատրյանը` նույն ՍՊԸ-ում` առաքիչ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր