211652_close_icon
views-count8355 դիտում article-date 18:10 12-08-2015

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու ВАЗ 21053-ը. առաքիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` օգոտսոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի և մոտոցիկլետի միջև տեղի ունեցած ավտովթարից: Ժամը 22:10-ի սահմաններում Ագաթանգեղոս և Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 24-ամյա Մանուկ Զաքարյանի վարած ВАЗ 21053 մակնիշի 22 ՍՍ 741 համարանիշի և Երևան քաղաքի Վարդաշեն 9 փողոցի բնակիչ, 25-ամյա Խաչիկ Մարգարյանի վարած «Պաիկտազ» մակնիշի AA 389 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Խ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով մոտոցիկլետն ու ավտոմեքենան տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` Խ. Մարգարյանը աշխատում է որպես առաքիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր