211652_close_icon

Միլիարդատեր Պիտեր Լիմը ձեռք է բերել Կրիշտիանու Ռոնալդուի կերպարի իրավունքները

views-count3287 դիտում article-date 16:44 29-06-2015
Սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմը ձեռք է բերել Կրիշտիանու Ռոնալդուի կերպարի իրավունքները: Վեցամյա պայմանագրի մասին հայտարարվել է Սինգապուրում: Գործարքի արժեքը չի հրապարակվել: Համաձայն պայմանագրի, միլիարդատեր գործարարին պատկանող «Mint Media» ընկերությունը ստացել է պորտուգալացու կերպարի բոլոր իրավունքները, բացառությամբ Մադրիդի «Ռեալի» կողմից օգտագործվող կերպարներին: Սինգապուրի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Լիմը նշել է, որ Ռոնալդուի բրենդը անընդհատ թանկանալու է: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ իր ընկերությունը Ռոնալդուի կերպարը արդյուավետ կերպով կտարածի Ասիայի երկրներում:

Նմանատիպ նյութեր