Կրիշտիանու Ռոնալդուն 30 հազ. դոլարով ձեռք է բերել իր մոմե արձանը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 30 հազար դոլար է ծախսել իր մոմե նմանակը պատրաստելու համար: Նմանատիպ մոմե արձան 2013 թվականին պատրաստվել է Մոմե ֆիգուրների մադրիդյան թանգարանի համար:
Ռոնալդուն նոր արձանը տեղադրելու է Մադրիդի արևմուտքում գտնվող իր առանձնատանը: Ըստ լրատվամիջոցների, թանգարանի արձանն այնքան է դուր եկել Ռոնալդուին, որ նա որոշել նույնից իր տան համար պատվիրել:
Արձանը պատրաստել է բրտանացի քանդակագործ Մայքլ Վեյդը, որը նաև արձաններ է պատրաստում Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանի համար: