211652_close_icon

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

views-count652 դիտում article-date 23:32 09-10-2025
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, հայտնում է Bloomberg Business-ը:

«Ալ Նասրի» առաջատարի կարողությունն այժմ գնահատվում է 1.4 միլիարդ դոլար: Հունիսին պորտուգալացին Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ նոր պայմանագիր կնքեց ու այժմ ստանում է տարեկան 178 միլիոն դոլար, ինչը կազմում է օրական 488 հազար: Նոր պայմանագրով՝ Ռոնալդուն ստացել է նաև 32 միլիոն դոլար պարգևավճար, որը կարող է հասնել նաև 50 միլիոնի, եթե ֆուտբոլիստը չխախտի 2 տարվա պայմանագիրը:

Ռոնալդուն կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Յուվենտուսում»:

Նմանատիպ նյութեր