«Ակտոբե»-ն «Կրասնոդար»-ից ձեռք է բերել Պիզելիի տրանսֆերային իրավունքները
Ղազախական «Ակտոբե»-ն ռուսական «Կրասնոդար»-ից ձեռք է բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի տրանսֆերային իրավունքները, տեղեկացնում է կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պիզելին «Կուբան»-ից «Կրասնոդար» էր տեղափոխվել 2013 թվականի մայիսին, իսկ ընթացիկ տարվա հունվարից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Ակտոբե»-ում, որը ներկայումս լիարժեք պայմանագիր է կնքել ծագումով բրազիլացի խաղացողի հետ: