211652_close_icon

Ազատության հրապարակում գտնվողներին շարունակում են համոզել միանալ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ

views-count3159 դիտում article-date 14:10 29-06-2015
Ազատության հրապարակ են եկել Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մի քանիսը եւ նրանց մեղադրելով դավաճանության մեջ՝ ասում, թե պետք է վերադառնան Բաղրամյան պողոտա: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վերջիններս էլ ասում են, թե Բաղրամյան պողոտայի ցուցարարները պետք է միանան իրենց՝ արյունահեղությունից զերծ մնալու համար: Այս պահին դժվար է ասել՝ Ազատության հրապարա՞կն է ավելի մարդաշատ, թե՞ Բաղրամյան պողոտան, բայց երեկոյան երկու տեղերում էլ հավաք է նախատեսված: Հիշեցնենք, որ հունիսի 28 «Ո՛չ թալանին» նախեձնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից՝ երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակեն Ազատության հրապարակում:

Նմանատիպ նյութեր