Պամելա Անդերսոնը բաժանվել է Ռամիից՝ վերջինիս մեղադրելով դավաճանության մեջ
«Մարսելի» պաշտպան Ադիլ Ռամին նորից բաժանվել է ամերիկյան դերասանուհի Պամելա Անդերսոնից:
«Ծանր է դրա հետ հաշտվել: Իմ կյանքի ավելի քան երկու տարին կեղծիք դուրս եկան: Ինձ խաբում էին, ստիպում հավատալ, որ մերը «մեծ սեր» է:
Վերջին երկու օրը ես շոկի մեջ է, երբ իմացա, որ նա երկակի կյանքով է ապրում: Նա ծաղրում էր թիմակիցներին, որոնք իրենց կանանցից թաքուն բնակարաններ էին պահում:
Բայց դա ավելի վատ է, որ նա բոլորին ստում էր: Ինչպես կարելի է միանգամից երկու կնոջ սիրտը գրավել: Ես վստահ եմ, որ ուրիշներն էլ են եղել: Նա հրեշ է: Ինչպե՞ս կարող էի ես այդքան մարդու օգնել, իսկ ինքս անօգնական մնալ», գրել է Անդերսոնն իր ինստագրամում:
2018թ. սեպտեմբերն զույգն արդեն բաժանվել էր, սակայն հետո հարաբերություններ վերականգնվեցին: