211652_close_icon
views-count1888 դիտում article-date 09:47 30-06-2015

8-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում եւս խաղաղ անցավ, բայց որոշ մարդիկ փորձել են սադրել պողոտայի ցուցարարներին

Ակցիայի 8-րդ գիշերը ցուցարարները եւս խաղաղ լուսացրեցին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանց փոխանցմամբ՝ այս գիշեր հարբած մարդիկ փորձել են սադրանքներ հրահրել, սակայն իրենք չեն տրվել այդ սադրանքերին: Գիշերը հիմնականում անցել է քննարկումների մեջ: Ընթացքում ստեղծել են տեղեկատվական կենտրոն, իսկ որոշման արդյունքում պողոտայում բողոքի ակցիան շարունակվելու է երգ ու պարով, խաղերով: Առավոտյան էլ արթնացել են աղոթքով, շտապել մաքրություն անելու, իսկ հիմա նախաճաշում են եւ խաղեր խաղում: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարակում: Նշենք, որ արդեն ութերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր