Բաղրամյան պողոտայի ցուցարարներին անակնկալ մատուցեցին մանկապարտեզի ամենափոքր սաները. փոքրիկները ՀՀ հիմնը երգելով մտան պողոտա
                        Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեցին մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի 1 տասնյակից ավելի երեխաներ՝ ուրախություն պարգևելով այնտեղ գտնվող ցուցարարներին: 
Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մանուկներին պողոտա էին բերել 2 կանայք: Երեխաները  երգելով Հայաստանի հիմնը՝ քայլեցին պողոտայով, ինչը ուղեկցվեց ծափերով: 
Փոքրիկներին ուղեկցող դաստիարակները չմեկնաբանեցին իրենց քայլը, իսկ ցուցարարները երեխաներին ուղեկցեցին մինչև Մոսկովյան պողոտա:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
            

