Անգամ երեխաներին են բերում Բաղրամյան պողոտա, որ պատ կազմեն ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
Էլէկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիները իրենց երեխաներին են բերում: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նրանք երխաներին բերել են, որ երխաները եւս պատ կազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից խուսափելու համար:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։