Հայտնիները շտապում են Բաղրամյան պողոտա` ոստիկանների եւ ցուցարարների միջեւ պատ կազմելու. ոստիկանները այս օրերի ընթացքում դեռ այսքան շատ չեն եղել
Արդեն մի շարք հայտնիներ Բաղրամյան պողոտայում են եւ պատ են կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Նշենք, որ ոստիկանները մի քանի շարքերով են կանգնած եւ այս չորս օրերի ընթացքում այս քանակությամբ չեն եղել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս պահին ԱԺ պատգամավորներից այնտեղ է Նիկոլ Փաշինյանը:
Նշվում է, որ մի շարք հայտնիներ, քաղաքական գործիչներ եւ հոգեւորականներ շուտով կմիանան, որ պատ կազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:Ցուցարարները անընդհատ կրկնում են, որ վտանգավոր ոչինչ չկա, քանի որ այս օրերի ընթացքում դեռ այսքան շատ չեն եղել:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։