4459 դիտում
21:00 28-06-2015
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պատ կազմած հայտնիները պահանջում են, որ ՀՀԿ-ի պատգամավորները եւս միանան իրենց
Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ ժողովրդի միջեւ պատ կազմած հայտնիները՝ հոգեւորականները, քաղաքական գործիչները պահանջում են, որ ՀՀԿ-ի պատգամավորները գան եւ իրենց հետ պատ կազմեն:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նրանք պատճառաբանում են, որ ոստիկանների կողմից ուժի դիմելու վտանգը այդ դեպքում կնվազի: Իսկ ոստիկանությունը Բաղրամյան պողտան ազատելու համար մինչեւ 23.00 են ժամանակ տվել:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
20:20 28-06-2015
Հոգեւորականները,ԱԺ պատգամավորները, հայտնիները եկել են պատ կազմելու ոստիկանների եւ ցուցարների միջեւ
Այս բաժնից
733 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
823 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
667 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը