211652_close_icon
views-count3283 դիտում article-date 00:02 28-06-2015

Հոգևորականները, ԱԺ պատգամավորները եւ հայտնիները 5-րդ գիշերն էլ պատ կկազմեն ոստիկանների և ցուցարարների միջեւ. այս պահին ցույցը շարունակվում է երգ ու պարով

Բաղրամյան պողոտայի բազմահազարանոց ցույցը շարունակվում է: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հոգևորականները, ԱԺ պատգամավորները, հասարակական- քաղաքական գործիչները և հայտնիները արդեն պողոտայում են եւ այս գիշեր էլ պատ կկազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ` բախումներից ինչ-որ չափով խուսափելու համար: Ցուցարարների տրամադրությունը շատ բարձր է եւ հաղթական. պարբերաբար բացականչում են. «Մենք ենք տերը այս երկրի», «Չեղարկում», «Հաղթելու ենք»: Բողոքի ակցիան շարունակվում է երգ ու պարի ուղեկցությամբ: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր