4213 դիտում
19:39 28-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները միացան Բաղրամյան պողոտայի ցուցարներին. ներկա պահին քննարկվում է մնալու են, թե ոչ
Քննարկելով բոլոր առաջարկները եւ համադրելով «Ոչ թալանին» նախաձեռնությունը առաջարկում է անցկացնել հանրային քննարկում: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մնալ չմնալու որոշմանը:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Վաղինակ Շուշանյանը ընդգծեց, որ շարժումը կմիանա ժողովրդի որոշմանը: Նրանք առաջարկեցին խմբերի բաժանվել եւ կես ժամվա ընթացքում որոշել:
Քաղաքացիները առաջարկեցին, որ արդեն երկար ժամանակ է ինչ քննարկում են եւ միաձայն բացականչում էին. «Մենք ենք տերը մեր երկրի»:
Նրանք ասացին, որ ինչ որոշում էլ կայացնեն իրենց հետ են, բայց որշումը կայացնելուց առաջարկեցին մտածել պատասխանատվության եւ հետագա քայլերի մասին: «Ժամանակը ինչքան երկար ենք ձգում այնքան ի վնաս մեզ է ծառայելու: Կամ էլ անցնելու ենք պայքարի հաջորդ հարթակ եւ այլ միջոցներ օգտագործել իշխանություններին ճնշելու համար: Ժողովուրդ ջան հասկացեք սա խաղ ու պար չի: Սրա նման նախադեպ չկա: Հաղթանակի ճանապարհին եք: Հարցի լրջությունը գիտակցեք: Մնալով այստեղ ամեն անգամ ոստիկանական ծեծ ու ջարդ ստանալով արդյոք հասնելու ենք մեր ուզածին,- ավելացրեց Վաղինակ Շուշանյանը:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
21:26 29-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները իշխանություններին սպառնում են, որ հնարվոր է` վերադառնան Բաղրամյան պողոտա