211652_close_icon
views-count4174 դիտում article-date 14:23 30-06-2015

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները խոստանում են, որ փողոցին հաջողություն չեն մաղթում եւ ասուլիսից հետո շտապեցին Բաղրամյան պողոտա

Մենք չենք բավարարվել, մեր ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետեւաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթությամբ: Մենք մեր թիմով գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, փորձելու ենք միասին լուծումներ գտնել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը եւ ավելացրեց, որ փողոցին հաջողություն չեն մաղթում: Այնուհետեւ լրագրողների հետ զրույցից հետո շտապեցին Բաղրամյան պողոտա: Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ Ազատության հրապարակ հեռանալուց հետո միշտ էլ այցելել են Բաղրամյան պողոտա եւ անգամ գիշերել Բաղրամյան պողոտայում: Այս պահին Բաղրամյան պողոտայի ցուցարարները եւ «ՙՈ՛չ թալանին» նախաձեռնության անդամները քննարկում են հետագա մարտավարությունը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր