2828 դիտում
21:26 29-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները իշխանություններին սպառնում են, որ հնարվոր է` վերադառնան Բաղրամյան պողոտա
Մենք անցնում ենք պայքարի այլ հարթակ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Ազատության հրապարակում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ չեն մոռանալու փողոցային պայքարը: «Ցանկացած պահի կարող ենք նորից փակել Բաղրամյան պողոտան եւ յոթ օր յոթ գիշեր շարունակել պայքարը: Այնտեղ մնացած մարդիկ շարունակում են պահել ակտուալությունը: Չնայած Բաղրամյանի պայքարը արդյուքն է տվել: Այս պահին ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք մեկ քայլ հետ են գնացել»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:
Նա առաջարկեց նաեւ իրավաբաններին եւ տնտեսագետներին` միանալ իրենց եւ էլ ավելի արդյունավետ պայքար ծավալել:
Վաղինակը նաեւ ավելացրեց. «Այսօր ես էլ, նախաձեռնության մյուս անդամներն էլ` եղել ենք այնտեղ: Այնտեղ գտնվողները մեր քույրերն ու եղբայրներն են: Եթե իշխանությունները փորձագիտական վերլուծություններից հետո հարցը չլուծեն` Բաղրամյան պողոտան մեզ է սպասում: Կվերադառնանք Բաղրամյան պողոտա: Այս անգամ թող մտածեն, որ ոչ թե մի, այլ բոլոր կողմերից կփակվի, որ ոչ մի ձեւով ելք ու մուտքի իրավունք չեն ունենա: Նախաձեռնության որոշ անդամներ գիշերը կանցկացնեն նաեւ Բաղրամյան պողտայում»:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա պահին հավաքվածները բաժնվել են խմբերի եւ փորձում քննարկել հետագա քայլերի մարտավորությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2677 դիտում
18:36 01-09-2015
Լարված իրավիճակ Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում․ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները սպառնում են փակել փողոցը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21139 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու