«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները 2 ժամից ավելի է, ինչ Բաղրամյան պողոտայում քննարկում են այնտեղ մնալ-չմնալու հարցը
Ինչպես նշել էինք, հրավիրված ասուլիսից հետո նախաձեռնության անդամներն այցելել են Բաղրամյան պողոտա և այնտեղի ցուցարարների հետ քննարկում են վերջիններիս միանալու եւ հետագա մարտավարության հարցերը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 2 ժամից ավելի է, ինչ քննարկումը շարունակվում է, բայց դեռ ոչ մի հայտարարություն չի արվել: Ընթացքում նաեւ ծափահարություններ են հնչեցնում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։