Արմավիրցիները ևս միացան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին. լուսանկարներ, տեսանյութեր
Տասնյակ արմավիրցիներ այսօր հավաքվել էին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, գրում է [url=http://armcomment.am/news/armavircinery_miacan_elektraenergiayi_sakagni/2015-06-27-453]armcomment.am[/url]-ը:
Արմավիրի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված երթը սկսվեց քաղաքային զբոսայգուց, ապա Արմավիրի կենտրոնական հրապարակում երթի մասնակիցները նստացույց կազմակերպեցին: «Չեմ վառում լույսս, որ մարեք հույսս», «Չենք պատրաստվում վճարել», «Ոչ թալանին» և այլ պաստառներով երիտասարդներն իրենց բողոքը արտահայտեցին հոսանքի ապօրինի թանկացմանը: