Հուլիսի 1-ին, ժամը 10:30. բողոքի ակցիա` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» հասարակական նախաձեռնության անդամներն էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացմամբ մտահոգ բոլոր մարդկանց հուլիսի 1-ին, ժամը 10:30 հրավիրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի մոտ /Սարյան 22/ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին կկայանա հանձնաժողովի նիստը, որտեղ և կընդունվի սակագինը բարձրացնելու մասին որոշումը: