Քաղաքական տարբեր ուժեր, առայժմ առանձին-առանձին, ներգրավվում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման դեմ ուղղված գործընթացներում. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից մոտ 7 դրամով բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը շարունակում է մնալ քաղաքական ուժերի ու հասարակության ուշադրության կենտրոնում:
Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հնչած բացատրություններին, հայտարարություններին, սակագնի բարձրացման հիմնավորումները, այնուամենայնիվ, այն տպավորություն չեն գործում հասարակության մեծ մասի վրա:
Դա դեռ իր հերթին: Նկատելի է, որ քաղաքական տարբեր ուժեր, առայժմ առանձին-առանձին, ներգրավվում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման դեմ ուղղված գործընթացներում: Ահավասիկ, հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստի ընթացքում կազմակերպված բողոքի ակցիան հիմնականում ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների «ուսերին» էր:
Երեկ հայտարարություններ արեցին նաև այլ ուժերի ներկայացուցիչներ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։