211652_close_icon
views-count1663 դիտում article-date 18:56 26-06-2015

Շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փորձում են մեզ ապահովել ջրով եւ սնունդով. Բաղրամյան պողոտայում 4 օր շարունակ հերթապահող ակտիվիստների շնորհակալական խոսքը

Բաղրամյան պողոտայում 4 օր շարունակ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող ակտիվիստները բարձրաձայն շնորհակալություն հայտնեցին բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փորձում են ապահովել ջրով եւ սնունդով: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցույցին միացող քաղաքացիները այս պահին էլ դատարկաձեռն չեն գալիս: Եվ իրենց հետ բերած սնունդն ու ընպելիքները հյուրասիրում թե ծանոթ, թե անծանոթ քաղաքացիներին: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր