211652_close_icon
views-count5094 դիտում article-date 15:07 26-06-2015

Շնորհակալ ենք, հայ զինվոր. Բաղրամյան պողոտայում ծափերով ողջունեցին սահմանը պահող զինվորներին

Մենք եւս Հայաստանի Հանրապետության զինվորներն ենք եւ շնորհակալ ենք սահմանը պահող մեր զինվորներին: Այսպես ողջունեցին մեր զինծառայողներին Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցները: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք ծափերով ողջունեցին զինվորներին եւ հերթական երգն ու պարը նվիրեցին նրանց: Այս պահին եւս երգի եւ պարի տարբեր խմբեր են մոտենում ցուցարարներին եւ իրենց կատարումներով ոգեշնչում ներկաներին: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր