Լոնդոնի «Արսենալը» լրջորեն մտադրված է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար, որի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
«Արսենալը» պատրաստ է գաբոնցի 26-ամյա խաղացողի համար վճարել 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2014 թվականին 13 միլիոն եվրոյի դիմաց «Բորուսիա» է տեղափոխվել ֆրանսիական «Սենտ-Էտյենից», իսկ պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2018 թվականը:
Գերմանիայի բունդեսլիգայի վերջին առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը «Բորուսիայի» կազմում դարձավ 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: