Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ:
Օբամեյանգը ձմեռային արձակուրդներից հետո բաց է թողել «Բորուսիայի» առաջին մարզում: Սակայն գերմանական ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ նա բացակայել է անձնական պատճառներով:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում 27 գոլի հեղինակ է դարձել: Նշենք, որ նրան ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: