211652_close_icon

Պակիստանում անոմալ տապից զոհերի թիվը հասել է 572-ի

views-count1297 դիտում article-date 11:39 23-06-2015
Պակիստանի հարավում տիրող անոմալ շոգերի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 572-ի, փոխանցում է Ria Novosti-ն հղում անելով պակիստանյան News International թերթին: Նախօրեին զոհերի թիվը 474 էր: Քարաչիում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 45 C-ի: Թերթի փոխանցմամբ՝ հովհարային երկարատև անջատումները երկրի որոշ շրջաններում բողոքի ալիքներ են բարձրացրել: Օդերևութաբանները առաջիկա օրերին կանխատեսում են անձրևներ, ինչին, սակայն, կրկին հետևելու է անոմալ տապը:

Նմանատիպ նյութեր