Պակիստանում անոմալ շոգի զոհերի թիվը հասել է 2 հազարի
Պակիստանում անոմալ շոգի զոհերի թիվը, ըստ Euronews-ի, հասել է 2 հազարի: Կարաչիում օդի ջերմաստիճանը հասնում է 45-ի:
Օդերևութաբանների կանխատեսումներով, տապը կշարունակվի մինչև ամսվա վերջ: Հիվանդանոցներում և դիահերձարաններում տեղ չկա: