22820 դիտում
10:37 23-06-2015
Երևանում 60-ամյա վարորդը РАФ-ով հայտնվել է կանգառում. ըստ հավաքվածների՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել Mercedes-ով երիտասարդ տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 22-ին, Մաշտոց և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Եղբայրության փողոցի բնակիչ, 60-ամյա Գագիկ Փարոյանը Մաշտոց և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իր վարած Раф մակնիշի 23 ՏՍ 404 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի մայթ, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո վրաերթի ենթարկել հետիոտն՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Զարուհի Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Գ. Փարոյանը ավտոմեքենայով բախվել է ծառին:
Վթարի հետևանքով վարորդն ու վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Իսկ դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողին ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնում էին 3 երիտասարդներ, ովքեր Mercedes մակնիշի GAR 400 համարանիշի ավտոմեքենայով էին և նշված ավտոմեքենայով էլ, ըստ հավաքվածների, վիրավորներից մեկին են տեղափոխել հիվանդանոց:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողը կարողացել է ֆիքսել նրանց և նրանց ավտոմեքենան, սակայն վերջիններս հրաժարվում էին հայտնել իրենց տվյալները և տեսնելով, որ նկարվում են, հեռացան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+