Հնդկաստանում առաջին անգամ նշում են Յոգայի միջազգային օրը
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում նշում են Յոգայի միջազգային օրը, որտեղ տոնակատարությանը մասնակցում է ավելի քան 35 հազար մարդ:
Յոգայի համաշխարհային օրը նշվում է առաջին անգամ, իսկ տոնակատարությանը հրավիրվել են նաև Գինեսի ռեկորդակիրներ:
Մասնակիցներին իր խոսքով դիմել է Հնդկաստանի վարչապետ Նարեդրա Մոդին, ում նախաձեռնությամբ էլ հունիսի 21-ը հայտարարվեց Յոգայի միջազգային օր: