7411 դիտում
20:25 19-06-2017
Յոգայի միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզի դիմաց կկայանա Յոգայի փառատոն
Արդեն երրորդ տարին է, ինչ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առաջարկով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 21-ը ճանաչվել է Յոգայի միջազգային օր, որը տոնում է ամբողջ աշխարհը:
Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան Յոգայի միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 20-ին, երեկոյան ժամը 19:30, հրավիրում է բոլորին մասնակցելու ՅՈԳԱ ՏՈՆ ին , որը տեղի կունենա Գաֆէսճեան քանդակների պարտեզի դիմաց (Կասկադում):
Ողջ միջոցառման ընթացքում մասնակիցները կկրեն մեր նկարիչ սաների ձեռքով նկարած յոգայի տարբեր թեմատիկաներով պատրաստված շապիկներ, որոնք կտրամադրվեն մասնակիցներին ֆեդերացիայի կողմից որպես նվեր:
Ավելին, ֆեդերացիան սիրով կհյուրընկալի իր բոլոր սաներին՝ յոգայի մասնագիտացված ուսուցիչներին, իրենց իսկ աշակերտների և խմբերի հետ մասնակցելու տոնախմբությանը։
Յոգան վեց հազար և ավել տարիների պատմություն ունեցող ընծա է մարդկությանը, որի նպատակը մարմնի և հոգու վերափոխումն է։ Այն մարմնավորում է մտքի և մարմնի, մտքերի և գործողությունների ամբողջականությունը, մարդու և բնության ներդաշնակությունը, մարդու ամբողջականության զգացումի բացահայտումը:
Եկե՛ք ևս մեկ անգամ դառնանք մարդկությանն այդ ընծան տարածողներից մեկը:
Համագործակցության և հարցերի դեպքում զանգահարել 094808040:
[b] Հայաստանի յոգայի ֆեդերացիա[/b]
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
19:22 13-09-2022
«Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառում
1545 դիտում
19:21 13-10-2014
Նախագահն ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Ք. Գաֆէսճեան Բարադարանին
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»