211652_close_icon
views-count1464 դիտում article-date 21:54 17-06-2022

Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը. «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա յոգայի ֆլեշմոբ. 12 ուսուցիչներ կներկայացնեն վարժություններ

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա յոգայի ֆլեշմոբ, որի ընթացքում յոգայի 12 ուսուցիչներ կներկայացնեն վարժություններ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը:

2015 թվականից սկսած ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:

Նշենք նաև, որ 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում:

Նմանատիպ նյութեր