211652_close_icon

Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները աճուրդում վաճառվել են 117 հազար եվրոյով

views-count4024 դիտում article-date 15:34 30-11-2019
Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզի Drouot աճուրդների տանը վաճառվել են 117 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է Drouot-ի թվիթերյան միկրոբլոգը: «Նապոլեոնի հայտնի երկարաճիտ կոշիկները վաճառվեցին 117 208 եվրոյով: Կայսրության երկրպագուները նախկինի նման շատ են»,- նշել են Drouot-ի ներկայացուցիչները: Կոշիկների նախնական գինն աճուրդում սահմանվել էր 50-80 հազար եվրո:

Նմանատիպ նյութեր