211652_close_icon
views-count965 դիտում article-date 15:09 18-06-2015

Կառավարության նիստի մասնակիցները հարգեցին մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստն սկսելուց առաջ վարչապետը դիմել է ներկաներին. «Մենք բոլորս ցավ ապրեցինք՝ լսելով ՀՀ ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Քըրք Քըրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում եմ մեծ հայի ընտանիքին, մերձավորներին, բարեկամներին, հարազատներին ու մեր ժողովրդին: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել իր հիշատակը»: Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր