Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել
Հունիսի 19-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1955 թ. ծնված Ա. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1940 թ. ծնված Ջ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակիչներից մեկին 9-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1933 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 16 շենքի բնակիչներից մեկին 5-րդ հարկի բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1940 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 23 շենքի բնակիչներից մեկին 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1969 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: