211652_close_icon
views-count2729 դիտում article-date 20:16 19-06-2015

Բաքու-2015. Մեր բռնցքամարտիկները պարտվեցին

Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերում այսօր ասպարեզ ելած բռնցքամարտիկները` 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից: Վաղը առավոտյան կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 08-ին: Վաղը նաեւ ռինգ դուրս կգա 60 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը: Նա իր մենամարտը կսկսի Երևանի ժամանակով 13-անց 30 րոպեին: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Նշենք, որ Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներն ու 3 ձյուդոիստները:

Նմանատիպ նյութեր