Բաքու-2015. Մարտի են ելնում մեր ազատ ոճի ըմբշամարտիկները
Կայացավ Եվրոպական Առաջին ամառային խաղերի Ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրվա վիճակահանությունը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Մեր 28-ամյա ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ:
65 կգ քաշային, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից (1/16-րդ եզրափակիչ): Նրա առաջին մրցակիցը մակեդոնացի Դեյան Միտրովն է:
74 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպաշտպանի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: 22-ամյա ըմբիշի 1/8-րդ եզրափակիչի մրցակիցը փորձառու բուլղարացի Կիրիլ Տերզիևն է:
Գոտեմարտերը կսկսվեն հունիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 9-ին:
Առաջին Եվրոպական խաղերը անց են կացվում հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
[b]Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին.
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b]