211652_close_icon
views-count2120 դիտում article-date 16:50 13-06-2015

Բաքու-2015. Հայաստանի բռնցքամարտիկները մարտական են տրամադրված

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բաքու մեկնող հայ պատվիրակությունը քիչ անց Թբիլիսիից կուղևորվի Ադրբեջանի մայրաքաղաք: «Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր բռնցքամարտիկները արդեն Թբիլիսիում են և քիչ հետո ինքնաթիռով կուղևորվեն Բաքու»: Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին: Նախնական տվյալներով մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել վերոհիշյալ քաշային կարգերի ուժեղագույն մարզիկներին և յուրաքանչյուր մարզիկից մեդալի ակնկալիք ունի: Մեր բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը անցել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածություն և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստան անունը»: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն սպորտաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: [b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետևյալ օրերին և ժամերին. Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո[/b]

Նմանատիպ նյութեր