Բակո Սահակյանը վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհել Ռոբերտ Ղազարյանին
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության <<Հանրապետական բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության <<Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը`<<Երախտագիտություն>> մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության <<Հանրապետական բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: